
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Վերջինս Պուտինին հրավիրել է այցելել Հնդկաստան՝ ավանդական ամենամյա երկկողմ հանդիպման համար: Կրեմլը պարզաբանել է, որ «հրավերն ընդունվել է երախտագիտությամբ»։
Զրույցի ընթացքում ՌԴ նախագահը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել ապրիլի 22-ին Քաշմիրի հարավում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով Հնդկաստանի քաղաքացիների զոհվելու կապակցությամբ։
Կողմերը նշել են «ահաբեկչության դեմ իր բոլոր դրսևորումներով անզիջում պայքարի» անհրաժեշտությունը։ Ընդգծվել է նաև «ռուս-հնդկական հարաբերությունների՝ որպես հատուկ արտոնյալ գործընկերության ռազմավարական բնույթը»։ Կրեմլը վստահեցրել է, որ այդ հարաբերությունները «չեն ենթարկվում արտաքին ազդեցության»։