Պուտինը խոստացել է Aurus լիմուզին նվիրել Էրդո...

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, երեկ ներկա գտնվելով «Միջազգային ավիատիեզերական սրահ» (МАКС-2019) ցուցադրությանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խոստացել է ռուսական արտադրության Aurus լիմուզին նվիրել:

Ինչպես իր թվիթերյան էջում գրել է Կրեմլի լրագրողներից Դմիտրի Սմիրնովը, երկու երկրների առաջնորդներն ուսումնասիրել են լիմուզինը: Այդ ժամանակ Թուրքիայի նախագահը հետաքրքրվել է մեքենայի գնով, ինչին ի պատասխան Պուտինն ասել է, որ այն արժե 18 մլն ռուբլի: Պուտինը խոստացել է նվիրել լիմուզինն Էրդողանին, եթե նա 8 մլն դոլարով գնի ցուցադրության հանված ուղղաթիռը:

«Լավ»,- ասել է Էրդողանը: