«Հուսով եմ, որ շուտով կորոշենք նրա այցի ճշգրիտ ժամկետները։ Մեր առաջնորդները փոխանակվում են այցերով»,- ըստ հնդկական ANI գործակալության՝ նշել է Պեսկովը:
«Իհարկե, վարչապետ (հնդիկ Նարենդրա) Մոդիի երկու այցից հետո Ռուսաստան, մենք այժմ նախանշում ենք նախագահ Պուտինի այցը Հնդկաստան, ուստի անհամբեր սպասում ենք դրան»,-հավելել է նա՝ Ռուսաստանի ղեկավարի այցի ժամկետների մասին մանրամասներ չհայտնելով:
Պեսկովը հայտնել է, որ կսկսվեն այցի նախապատրաստական աշխատանքները, որին Մոսկվան մեծ նշանակություն է տալիս։
Հնդկաստանի վարչապետը հուլիսին երկօրյա այցով եղել է Մոսկվա, որի ընթացքում անցկացվել է ռուս-հնդկական 22-րդ գագաթնաժողովը։ Հոկտեմբերին Մոդին այցելեց Կազան՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Հնդկաստան, Մոսկվան և Նյու Դելին կսկսեն ուղևորության նախապատրաստական աշխատանքները։ Ըստ ռուսական ТАСС գործակալության՝ դրա մասին հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։