Պուտինը կարգադրել է բանակի համար զորակոչել 13...

Վլադիմիր Պուտինը կարգադրել է 2024թ. հոկտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը կատարել Ռուսաստանի Դաշնության զորահավաքի ենթակա եւ պահեստում չգտնվող 18-30 տարեկանների զինակոչ 133 հազար թվաքանակով, տեղեկացրել է ՌԴ իրավական տեղեկատվության պորտալը։

Նույն հրամանագրով կատարվում է զինվորների, նավաստիների, սերժանտների եւ ավագների զորացրում, որոնց զինծառայության ժամկետը ըստ զինակոչի ավարտվել է։