
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դեմ չէ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպմանը: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Միևնույն ժամանակ Պուտինը նշել է, որ այդ շփումների համար անհրաժեշտ է ստեղծել պայմաններ:
«Ես արդեն բազմիցս ասել եմ, որ ես, ընդհանուր առմամբ, դեմ ոչինչ չունեմ, դա հնարավոր է: Բայց դրա համար պետք է ստեղծված լինեն որոշակի պայմաններ: Իսկ մինչև այդ պայմանների ստեղծումը, ցավոք, առայժմ շատ հեռու է», - նշել է ՌԴ ղեկավարը լրագրողների հետ զրույցում, որը նվիրված էր Կրեմլում ԱՄԷ նախագահ Մուհամմադ բեն Զայեդ Ալ Նահյանի հետ հանդիպման արդյունքներին։