
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ՝ քննարկելով առևտրատնտեսական և համատեղ ներդրումային նախագծեր: Այս մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստիի» հրապարակումից:
Պուտինը և էմիրը քննարկել և հաստատել են էներգետիկայի ոլորտում համատեղ հետաքրքրվածությունը, ներառյալ՝ գազի շուկայում կայունության ապահովման հարցը: