Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ և շնորհակալություն հայտնել Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման գործում ցուցաբերած աջակցության համար, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Մերձավորարևելյան տարածաշրջանում տիրող ներկայիս իրավիճակի շուրջ մտքերի փոխանակման ընթացքում առաջնորդները կողմ են արտահայտվել ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցմանը և ներկայիս սուր հակամարտության՝ քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորմանը»,- հայտնել է Կրեմլը:



