Փորձաքննությունը պարզել է, որ Իլ-76 ինքնաթիռը խոցվել է ամերիկյան Patriot համակարգով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը պնդում է միջադեպի միջազգային հետաքննությունը։ Միաժամանակ նախագահը նշել է, որ Արևմուտքում լրատվամիջոցները փորձում են լռեցնել գերիների հետ կապված այս դեպքը:
«Բայց մենք չենք մոռանա այն հանցագործությունների մասին, որոնք նրանք անում են մեր քաղաքացիների նկատմամբ»,- ընդգծել է Պուտինը:
Ինչպես նշել է նախագահը, կարելի է ենթադրել, որ Կիևը պատահաբար է խոցել Իլ-76-ը, սակայն այն բոլոր դեպքերում հանցագործություն է՝ անփութության պատճառով։
Նրա կարծիքով, Ուկրաինան, հավանաբար, ցանկանում է Ռուսաստանին սադրել պատասխան գործողությունների։
Պուտինն ասել է, որ չգիտի և չի հասկանում, թե ինչու է Կիևը խոցել իր գերիներով ինքնաթիռը։
Միաժամանակ նա նշել է, որ Մոսկվան չի դադարեցնի գերիների փոխանակումը։



