Պուտինը հայտնել է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների մ...

Ռուսաստանի առևտրաշրջանառությունն ԱՊՀ երկրների հետ 2024 թվականին աճել է 7%-ով՝ հասնելով 112 միլիարդ դոլարի, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը

«Ինչ վերաբերում է տնտեսական համագործակցությանը, Ռուսաստանի առևտրաշրջանառությունը ԱՊՀ երկրների հետ միայն 2024 թվականին.... աճել է 7%-ով՝ հասնելով 112 միլիարդ դոլարի», - հայտարարել է Պուտինը։

Կրեմլի ղեկավարը նաև նշել է, որ առևտրի կառուցվածքը անընդհատ բարելավվում է։

«Ընդ որում, կառուցվածքը բարելավվում է բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների հատվածի աճի հաշվին», - ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը։

Դուշանբեում հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարների հետ միասին։