Պուտինը հայտարարել է, որ մտադիր է Իրանի նախագ...

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մտադիր է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանի հետ քննարկել Մերձավոր Արևելքում, Սիրիայում և Անդրկովկասում տեղի ունեցող դրամատիկ զարգացումները, հայտնել է ТАСС-ը։

«Այսօր մենք կշարունակենք միջազգային ամենահրատապ թեմաների մեր քննարկումը, դրանց թվում՝ Մերձավոր Արևելքի դրամատիկ զարգացումները, Սիրիայում և Անդրկովկասում իրերի վիճակը»,-ընդգծել է ՌԴ նախագահը։