Պուտինը և Ալիևը կհանդիպեն վաղը՝ Մոսկվայում

Վաղը՝ փետրվարի 22-ին, տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բանակցությունները, ով պաշտոնական այցով կլինի Ռուսաստանում, հաղորդում է Կրեմլի կայքը:

Նախատեսվում է քննարկել քաղաքական, առեւտրատնտեսական եւ հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի ամբողջ համալիրը:

Կողմերը կքննարկեն նաև Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը՝ ներառյալ Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները:

Բանակցությունների արդյունքում կստորագրվի դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր, որը Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները դուրս է բերում դաշնակցային մակարդակի: