Պուտինը Ալիևի հետ քննարկել է եռակողմ պայմանավ...

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ, երկու երկրների ղեկավարները քննարկել են եռակողմ պայմանավորվածությունները և պայմանավորվել հետագա շփումների շուրջ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։Քննարկվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի և այս տարվա հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների կատարման որոշ գործնական ասպեկտներ, այդ թվում՝ Հարավային Կովկասում տնտեսական և նյութատեխնիկական կապերի վերականգնման ծրագրերը։ Պայմանավորվել են հետագա շփումների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։