Պուտինն ու Մակրոնը մտահոգություն են հայտնել Լ...

Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներ Էմանուել Մակրոնի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ։ Լեռնային Ղարաբաղյան հակամարտության մասին խոսելիս, լուրջ մտահոգություն է հայտնվել հակամարտության գոտում ծավալվող լայնածավալ մարտական գործողությունների առնչությամբ եւ հակամարտությանը Սիրիայից եւ Լիբիայից ծայրահեղականների ակտիվ ներգրավման հետ կապված։ Պուտինը Մակրոնին մանրամասնորեն ներկայացրել է այն քայլերը, որոնք ձեռնարկվում են Ռուսաստանի կողմից, որպեսզի հնարավորինս արագ վերականգնեն կրակի դադարեցման ռեժիմը եւ բանակցությունները, որոնք միտված են լինելու հանգեցնելու հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման։ Պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում։