Պուտինն ու Մակրոնը հեռախոսազրույց են անցկացրե...

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են անցկացրել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով BFM հեռուստաալիքին, որի տվյալներով զրույցը տևել է ավելի քան երկու ժամ։  

Սա նախագահների առաջին խոսակցությունն էր ապրիլի 24-ին Մակրոնի երկրորդ ժամկետով ընտրվելուց հետո։ Մինչ այս Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել մարտի 29-ին։ Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել նաև Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ։

Le Figaro թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ղեկավարին զանգահարելուց առաջ Ֆրանսիայի հանրապետության ղեկավարը Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին։