Պուտինն ու Մակրոնը գոհունակություն են հայտնել...

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը քննարկել են ղարաբաղյան հարցի կարգավորումը։

«ԼՂ կարգավորման շուրջ մտքերի փոխանակության ընթացքում գոհունակություն է հայտնվել իրավիճակի կայունացման եւ տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման, տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ գործադրվող ջանքերի կապակցությամբ։ Նշվել է, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան գործում են այդ հարցերի շուրջ եւ մտադիր են համահունչ գործել»,- ասվում է երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի արդյունքում Կրեմլի հայտարարության մեջ: