Պուտինն ու Կիմ Չեն Ընը սկսել են բանակցություն...

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի բանակցությունները սկսվել են Ամուրի շրջանի «Վոստոչնի» տիեզերակայանումհայտնում է ՏԱՍՍ-ը։

Զրույցը տեղի է ունենում «Սոյուզ-2» տիեզերական հրթիռային համալիրի տեխնիկական համալիրի ինժեներական շենքի առաջին հարկի նիստերի սենյակում։ Բանակցություններին մասնակցում են երկու երկրների պատվիրակությունների անդամները։

Վերջին անգամերբ Հյուսիսային Կորեայի առաջնորդը Վլադիվոստոկ էր եկել Պուտինի հետ հանդիպելու 2019 թվականիննրանց ընդլայնված բանակցությունները տևել էին մոտ երեքուկես ժամ։

Ինչպես ավելի վաղ կանխատեսել էր ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովըառաջնորդները հիմնականում կքննարկեն երկկողմ հարաբերություններիներկկողմ համագործակցությանըառևտրատնտեսական կապերին և մշակութային փոխանակմանը վերաբերող հարցեր։ Նա պարզաբանել էոր կարելի է խոսել նաև զգայուն ոլորտներում փոխգործակցության մասինսակայն այդ թեմաները չպետք է հրապարակվեն։ Կրեմլի ներկայացուցչի խոսքովակնկալվում է նաև մտքերի հարուստ փոխանակում տարածաշրջանում տիրող իրավիճակի և ընդհանրապես միջազգային հարցերի շուրջ։