Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանում դեսպան է նշանակել Ալեքսեյ Դեդովին, Լևան Ջաղարյանն ազատվել է պաշտոնից, համապատասխան հրամանագրերը հրապարակվել են իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:
«Ալեքսեյ Յուրևիչ Դեդովին նշանակել Իրանի Իսլամական Հանրապետությունում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան»,- ասված է փաստաթղթում:
Մեկ այլ հրամանագրով Պուտինը այդ պարտականություններից ազատել է Լևան Ջաղարյանին, որը համատեղության կարգով կնշանակվի Շրի Լանկայում և Մալդիվներում Ռուսաստանի դեսպան:
Շրի Լանկայում Ռուսաստանի նախկին դեսպան Յուրիի Մատերիյն իր հերթին կգլխավորի ռուսական դիվանագիտական առաքելությունը Կաբո Վերդեում:



