Պուտինն ասել է, որ Սի Ծինփինի հետ կքննարկի Ու...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին տեղեկացնել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին երեկոյան ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։

«Նախագահ Սի Ծինփինի հետ պայմանավորվել ենք մանրամասն քննարկել արտաքին քաղաքական օրակարգի ամբողջ համալիրն այսօր երեկոյան ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, իհարկե, ես, իմ կողմից Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահին կտեղեկացնեմ ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակի մասին»,- ասել է Պուտինը ռուս-չինական բանակցություններից հետո լրագրողներին։