
Նոյեմբերի 4-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրում մոբիլիզացվել է 318 հազար մարդ։ Պուտինը պարզաբանել է, որ այս թվից 49 հազար մարդ արդեն բանակում է և մարտական առաջադրանք է կատարում, իսկ մնացածը դեռևս զբաղված են ուսուցմամբ։
ՌԴ ղեկավարը հավելել է, որ կամավորների հոսքը ՌԴ Զինված ուժեր չի դադարում, ուստի մոբիլիզացվածների թիվն արդեն գերազանցել է 300 հազարը։
«Մենք արդեն ունենք 318.000։ Ինչո՞ւ 318 հազար, որովհետև կամավորները գալիս են։ Կամավորների թիվը չի նվազում»,- ասել է նախագահը Մոսկվայի Կարմիր հրապարակում Ազգային միասնության օրը՝ նոյեմբերի 4-ին, կամավորների հետ զրույցի ժամանակ։
Բացի այդ, երկրի ղեկավարը մոբիլիզացվածների ընտանիքներին օգնությունն անվանել է կարևոր ոլորտներից մեկը։
«Սա մարդկանց շատ մեծ թիվ է։ Մնացել են ընտանիքներ, մայրեր, հայրեր, երեխաներ, կանայք։ Իհարկե, պետությունն ամեն ինչ անում է նրանց աջակցելու համար»,- ասել է Պուտինը։