Օրերս Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ բանակցային գործընթացում, բացի որոշ տարածքների հանձնումից, ներառված է եղել նաև Շուշիի հանձնման հարցը:
Փաշինյանի այս հայտարարությանը արձագանքեց ՀՀ ԱԳՆ-ն։ Նախարարության մամուլի խոսնակն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․«Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց»։
Այսօր արդեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է անդրադառնում Հայաստանի վարչապետ Փաշինյանի հայտարարությանը․«Շուշի քաղաքի հանձնման հարց չի քննարկվել մինչ վերջին ռազմական գործողությունները»։
Ըստ էության ՌԴ նախագահը ֆիքսում է, որ Հայաստանի վարչապետը մոլորեցնում է հայ հանրությանը։



