Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին այնքան էլ չի հետաքրքրում իր մասին Արևմուտքի կարծիքը: Թրյուդոն համապատասխան հայտարարությունն արել է՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերջին կոշտ արտահայտությունները Պուտինի հասցեին։
«Վերջին 5 տարիների ընթացքում, ինչ ես զբաղեցնում եմ վարչապետի պաշտոնը, մի քանի զրույց եմ ունեցել Պուտինի հետ և, կարծում եմ, որ նա կարող է նայել քեզ և ասել այն ամենը, ինչ իրեն հարմար կլինի ցանկացած պահի։ Նրան առանձնապես հետաքրքիր չէ, թե ինչ են մտածում իր մասին Արևմտյան աշխարհն ու Կանադան»,- ասել է Կանադայի վարչապետը՝ SiriusXM ինտերնետ-ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ։



