
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ արաբական երկրներից մեկում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։
«Քննարկվել են հնարավորություններ արաբական երկրներից մեկում»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄԷ-ն անվանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպման համար հարմար վայրերից մեկը։