
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ Ալյասկայում սպասվող զրույցը կարող է նշանակություն ունենալ երկու երկրի երկկողմ հարաբերությունների համար, բայց առանց մեր մասնակցության Ուկրաինայի վերաբերյալ որևէ որոշում չի կարող լինել: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի նախագահը:
Վոլոդիմիր Զելենսկին վստահություն է հայտնել, որ ԱՄՆ նախագահը դա հասկանում է: Զելենսկու խոսքով՝ նախատեսվում է առաջնորդների եռակողմ հանդիպում, սակայն դրա անցկացման ամսաթիվը դեռ որոշված չէ:
«Եթե մենք ուզում ենք վերջ տալ պատերազմին, այդպես էլ կլինի։ Եվ եռակողմ հանդիպման ժամանակ կբարձրաձայնվեն այդ հարցերը։ Անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի այս պատերազմն ավարտվի»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։