Պուտինի բանակցությունները Փաշինյանի եւ Ալիեւի...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւի եռակողմ բանակցությունները շարունակվում են արդեն ավելի քան երեք ժամ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ալիեւն ու Փաշինյանն այսօր առավոտյան են ժամանել Մոսկվա: Ինչպես հայտնել էր ՌԴ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը, հանդիպումը որոշվել է անցկացնել Պուտինի նախաձեռնությամբ:

Կրեմլում բանակցությունների մեկնարկից առաջ նա շնորհակալություն է հայտնել Հայաստանից եւ Ադրբեջանից իր գործընկերներին` Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կատարման եւ տարածաշրջանում խնդիրների լուծման հետագա քայլերը քննարկելու պատրաստակամության համար: