
Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի ծնողները հինգշաբթի՝ մայիսի 8-ին մեկնարկած բողոքի ակցիան շարունակում են ԿԳՄՍ նախարարության մոտ։
Նրանք պահանջում են չեղարկել դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին աշխատանքից ազատելու որոշումը։
Նույն պահանջով աշակերտների ծնողները ստորագրահավաք են կազմակերպել։ Լրագրողների հետ զրույցում նրանք նշել են, որ մինչև որոշումը չչեղարկվի, աշակերտները դպրոց չեն գնալու։