Այսօր՝ փետրվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08:50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 62-ամյա Ավետիս Ք.-ն իր վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայով Պտղունք գյուղում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, անցել մայթով և կիսակողաշրջված հայտնվել հողաթմբի մոտ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և 2 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, ապա Էջմիածնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վարորդին տեղափոխել է հիվանդանոց, որը ճանապարհին մահացել է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդի ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է և հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, իսկ ուղևորները եղել են նրա թոռնիկները։



