
Ասում էր` ճանապարհների գումարները մսխում եք, մի քանի անգամ նույն ճանապարհը սարքում եք, նախարարը, պատասխանեց՝ հարգելիս, այն ճանապարհը, որը լավը չի, և որը որ վերանորոգվում է, պետությունը դրա համար փող չի տալիս: Այսինքն, պետությունը վատ սարքած ճանապարհը չի ընդունում, նույնը վերաբերում է մանկապարտեզին, դպրոցին:
Ինչ վերաբերում է ԱՆԻՖ-ին, Սիմոնյանը հարցրեց լրագրողներին՝ որտեղի՞ց դուք իմացաք ԱՆԻՖ-ի մասին, ո՞նց իմացան լրատվամիջոցները:
«Ուզո՞ւմ եք փակ երկրի օրինակ բերեմ և Անիֆների և մնացածի մասին չիմանան։ Դուք գիտեք, որ 2018 թվականից հետո մենք ասենք, չեմ կարող հիմա շատ բան ասեմ, հիմնարկներ են եղել, որ զավոդներ են ունեցել, գտել ենք: Զավոդ ենք գտել, ենթադրենք X կառույցը, չգիտեմ, նախարարությունը, քաղաքապետարանը, X քաղաքի, ասֆալտի զավոդ է ունեցել, դրա մասին ձեր լրատվամիջոցները ոչ մեկ չի իմացել և չի գրել, բա էդ ո՞նց իմացավ»,- ասաց նա:
Սիմոնյանը հավելեց, թե ասում են՝ այդ գործը (ԱՆԻՖ) փակվեց, գնաց և այդ գործով որևիցե բան չի լինելու: «Այդ պրոբլեմը մերն է, ոնց որ մնացած մեր թիմի անդամները գնացին նստեցին, այն մարդիկ, ովքեր որ մեր թիմն են ներկայացրել և նման բան են արել, կամ մեր թիմը չեն ներկայացրել, գնալու են բանտ: Ինչի՞ էդ իմ մոտիկ բարեկամին կտանեն կնստացնեն, այն մյուսին կտանեն կնստացնեն, այն մյուսին կտանեն կնստացնեն, ինչ-որ մեկի մոտ կասկած կա,՞ որ իրավապահները գործողություն են անում, մենք չենք թողնում: Հասկացե՛ք, իրականությունն ուրիշ է, այն հին իրականությունը, որոնք իրենց լեզվամտածելակերպը և միտքը կա, այդ չկա էլ, պրծել է»,- ասաց նա:
Սիմոնյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատվածում գույքը պարտքի դիմաց տվեց ուրիշ երկրներին: «Գնաց Իրան, որ պիտի հիմա բոլորդ գալիս ասում եք՝ բա մեր գազատարը, բա մեր կախվածությունը, բա գները, բա էս, բա էն, բա գնացեք Իրանից գազ բերեք, տրանզիտ տրուբեն գնաց սարքեց ավելի պուճուր ծավալի բան: Հետո դա Սերժ Սարգսյանը տվեց «Հայռուսգազարտին», վերջում էլ ամբողջությամբ այլ երկրի տվեցին: Սա, դա իրենց ամոթն է»,- ասաց Սիմոնյանը:
Հարցին՝ իրենց իշխանության ամոթը որն է, Սիմոնյանն ասաց. «Մեր իշխանության ամոթը նախ այն է, որ այս մարդիկ, քաղաքական դաշտում թույլ չեն տալիս, որ ընդդիմություն ձևավորվի, իրենք դեռ բանտում չեն, այ դա է մեր քաղաքական ամոթը: Մեր քաղաքական ամոթն էն ա, որ մենք գալով 2018 թվականին իշխանության՝մենք նույն տրամաբանության մեջ էինք ապրում և մտածում Ղարաբաղի հետ կապված: Հավատում էինք և վստահում էինք այն նույն տրամաբանությանը, որը գոյություն է ունեցել 30 տարի՝ կզանգենք ռուսին, ինքը պատերազմը կկանգնացնի»:
Նա նշեց, որ իրենց քաղաքական ամոթն է եղել, որ շարունակել են նույն տրամաբանությմաբ մտածել՝ կարող ենք ոչ մի բան չանել Ղարաբաղի համար: «Մեր գեներալները ախռանիկներով և տներով կարող են ման գալ, մենք կարանք ոչ մի բան չանենք, կզանգենք ռուսին, ռուսը կպահի այդ պատերազմը, այ դա է մեր քաղաքական ամոթը: Որովհետև մենք մտածում էինք՝ դե լավ, եթե այդ համակարգը գործել է, եկեք այդ համակարգին ձեռ չտանք, բայց պատերազմը գցեցին մեր ջեբը ու գնացին, այո, ամոթ է, որ մենք թույլ տվեցինք, որ պատերազմը, այդ խաբկանքը, այդ սուտը գցեցին մեր ջեբը ու իրենք թռան»,- շեշտեց ԱԺ նախագահը:
Ապա նա հիշեցրեց երրորդ նախագահի հետ կապված դրվագ: «Գիտե՞ք ինչն եմ հիշում՝ Սերժ Սարգսյանին տանում էին դատեն, 2020 թվականի հունվարին, մեգաֆոնը վերցնում է, ասում՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, բա ի՞նչ Արցախ: Ես էլ ասում եմ՝ ի՞նչ են խոսում, ասում ենք այս ինչի՞ մասին է խոսում: Իրեն տարել են Ղարաբաղի հարցով են դատում, իրենք շատ լավ գիտեին, իրենք ապրիլյան պատերազմի ժամանակ այդ ամեն ինչը գիտեին: Այ դա է մեր քաղաքական ամոթը, որ մենք նոր էինք ու չէինք պատկերացնում, որ այդ աստիճանի թշնամաբար կարելի է Հայաստանին ու հայ ժողովրդին վերաբերվել»,- նշեց նա: