Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Թուրքիայի մի քանի մարզերում հերդեհներ են։ Երեկ տեղեկություններ հայտնվեցին, որ այդ արվել են քրդական զինված ուժերի կողմից։ Երեկ «Կրակի զավակներ» կազմակերպությունը ստանձնել է Թուրքիայում վերջին օրերին անտառների զանգվածային հրդեհման պատասխանատվությունը։ Այդ մասին հայտնում է թուրքական Yeni Şafak պարբերականը։ Վերջինիս տվյալներով՝ կազմակերպությունը կապ ունի Քուրդիստանի բանվորական կուսակցության հետ։
Համաձայն «Կրակի զավակներ» կազմակերպության հայտարարության, վերջինիս կողմնակիցները կազմակերպել են անտառների հրդեհները, որովհետև «թուրքական ռեժիմը չի հասկանում որևէ այլ լեզու, ուստի ժամանակն է նրան ծնկի բերել»։



