«Պրն. Հարությունյան, պարտա՞ստ եք լսել Ձեր մաս...

Այսօր բողոքի ակցիա էր տեղի ունենում Կառավարության դիմաց: Այնտեղ էին հավաքվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի խումբ ուսանողներ՝ պահանջելով թույլ տալ ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին՝ պաշտոնավարել:

Վերջինս, հիշեցնենք, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի որոշմամբ, կդադարեցնի ռեկտորի պաշտոնում իր աշխատանքը:

Ակցիայի մասնակից ուսանողները պնդում են՝ Ռուբեն Հայրապետյանն իր աշխատանքը որակյալ է կատարում, նոր շունչ է բերել համալասարան, և նրա հեռացումը կարող է բերել համալսարանի ճահճացմանը:

Ուսանողները երեկ երեկոյան նաև ստորագրահավաք են կազմակերպել Change.org կայքում՝ պահանջելով Ռուբեն Հայրապետյանի՝ ռեկտորի պաշտոնում աշխատանքի կատարումը:

Այս պահի դրությամբ ստորագրահավաքին միացել են ավելի քան 1500 անձինք:

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ ամեն ինչ հանպատրաստից է եղել, բայց պատրաստվում են իրենց պահանջը ներկայացնել տարբեր ձևաչափերով:

Հիշեցնենք՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը երեկ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրել էր․

«Այսօր իմ նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հետ, որի ընթացքում քննարկվել է բուհի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ մեղադրանքները Հայրապետյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա խնդիրների մասին, որոնց մի մասը հրապարակավ ընդունել է նաև ռեկտորի պաշտոնակատարը:

Հաշվի առնելով այն, որ մեր կառավարության և անձամբ ինձ համար կրթական և գիտական համակարգում նման երևույթների բացառումն առաջնային նշանակություն ունի՝ եկանք փոխադարձ համաձայնության, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը:

Կարծում եմ, որ այս քայլը ևս մեկ անգամ ապացույց պետք է դառնա մեր քաղաքացիների համար առ այն, որ մեզ համար օրենքի գերակայությունն ու որոշակի արժեքային համակարգն ամենակարևորն են` անկախ բոլոր հանգամանքներից, կլինեն դրանք մասնագիտական լուրջ կարողություններ, որոնք Ռուբեն Հայրապետյանն ունի, քաղաքական հայացքներ, անձնական հարաբերություններ, թե աշխատանքում ունեցած նշանակալի հաջողություններ»:

Ակցիայի մասնակից, բուհի շրջանավարտ Հայկ Մկրտչյանն էլ իր ֆեյսբուքյան էջում երեկ հանդես էր եկել նախարարին ուղղված բաց նամակով.

«Բաց նամակ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։

Պրն․ Հարությունյան, մի անկեղծ հարց, արդյոք դուք պարտաստ եք լսել ձեր մասին հասարակության ունեցած անկեղծ կարծիքը, թե իրողության օբյեկտիվ գնահատականը ստորադասվում է ձեր մոտ ու հարազատ մարդկանց հիացական տեսակետներին։ Եթե այո, ապա ուզում եմ ևս մեկ անգամ փաստել, որ դուք բացարձակ կոմպետենտ չեք ձեր պաշտոնին։ Լինենք ազնիվ, վերարցակվենք այլ հանգամանքներին, դադարեք մոլուցքը նախկին կառավարության անդամների հետ համեմատվելու, սա նվազագույնը զավեշտալի է։ Արդյո՞ք դուք պատրաստ եք գրաքննության ենթարկել ձեր ատենախոսությունը, պատրա՞ստ եք ոլորտային հարցախեղդի ու ոլորտ ասելով չսահմանափակվենք կրթությամբ և գիտությամբ, այլ սուպենախարական նոր լիազորություններով մշակույթի և սպորտի բնագավառում։ Համաձայն եք, որ կառավարման ու մենեջմենթային պաշտոնի համար գիտական կոչումի առկայությունը ոչ բավարար, ոչ էլ անհրաժեշտ պայման է, աստեղ նախաձեռնողականություն է պետք։ Ի՞նչ նախաձեռնողականություն եք դուք ցուցաբերել, ի՞նչ շոշափելի ոլորտային փոփոխություններ եք արել ձեր պաշտոնավարման ընթացքում։

Իսկ հիմա ի՞նչ եք դուք անում, դադարեցնում եք ՀՊՏՀ համալսարանում սկսված մասշտաբային ուսանողակենտրոն փոփոխությունը ու դա անում վախկոտագույն ձևով, պարզապես ձեր հեղինակությունը չբծավորելու մոտեցմամբ։ Ինչու՞ կա նման համոզում, շատ պարզ, այն փոփոխությունները որոնք սկսել էին, ու որոնք ավելի սիներգիկ էֆֆեկտ էին տալու, քան ձեր կողմից կայացվածները /ի միջի այլոց մեր երկխոսության ընթացքում դուք անգամ նշել էիք, որ բուհերը ինքնակառավարվող են ու, հրաշք, դուք այլ ասպեկտներով լիազորված չեք, պարտադրական լծակ չունեք, իսկ պաշտոնանկ անել իբր երկխոսությամբ, ծիծաղելի է/ ցերեկային բակալավրյատ, 3 անգամ բարձրացված աշխատվարարձեր, լեկցիոն համակարգի ոչնչացում, և նման գաղափարներին կարող են դեմ գնալ միայն թույլ դասախոսները, որոնց տեսլականը ոչ թե լավ կրթական համակարգ ունենալն է, ովքեր պարզապես աթոռակռիվ են անում։ Հակառակ դեպքում վստահություն չունենա՞լ մասնագիտական գիտելիքների վրա, չնկատել փոփոխությունը և պարզապես գրաքննել մի ատենախոսությունը ու տեսական հիմարագույն, կոռումպացված համակարգի հետևանք հանդիսացող ֆիկտիվ թերացումների համար պահանջել հրաժարական։ Զավեշտ չեք տեսնու՞մ։ Իսկ դուք գիտեիք, թե համալսարան ինչ պրակտիկ կադրեր էին գալու, ինչ մասնագետներ, իսկ ձեր այս անբովանդակ քայլից հետո պատրաստ եք պատասխանատվություն կրել այն ուսանողների, դասախոսների առաջ, ովքեր չեն վայելելու նրանց ներկայությունը, քանի որ փոփոխությունն ու վստահությունը երիտասարդ հիմնաքար ուներ, ով ավելի մեծ էնտուզիազմով էր գործ արել, քան պարզապես իշխանափոխական քայլատոնը և հավանակությունը հրաժարվելու բավականին մեծ է։ Իսկ պատրաստ են դասախոսները լսել իրենց մասին ուսանողի անկե՞ղծ կարծիք։ Եվ վերջում ի՞նչ եք դուք նախաձեռնել ու ի՞նչ չեք թողում իրականանա։