Փրկարարները նոր շունչ են տվել մայրաքաղաքի հու...

Հուլիսի 27-ին՝ Վարդավառի տոնի շրջանակում, ՆԳՆ փրկարար ծառայության նախաձեռնությամբ հատուկ հրշեջ-փրկարարական տեխնիկայով մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում իրականացվել են հուշարձանների լվացման ու մաքրման աշխատանքներ։

Նպատակը շրջակա միջավայրի բարեկարգումն ու մշակութային հուշարձանների պահպանումն էր։

ՆԳՆ փրկարար ծառայությունը մշտապես լինելով  արտակարգ իրավիճակների արձագանքման առաջնագծում, նաև ակտիվ մասնակցությունն է ապահովում հասարակության մշակութային արժեքների պահպանման գործում՝ ցուցաբերելով նվիրվածություն, մասնագիտական բարձր պատրաստվածություն և քաղաքացիական պատասխանատվություն։