Փրկարարները հայտնաբերել են ռուսաստանցի զբոսաշ...

Փրկարարները թուրքական Քեմեր հանգստավայրի մոտ գտնվող լեռներում հայտնաբերել են ռուս զբոսաշրջիկ Նադեժդա Յարիգինայի մարմինը, որն անհետացել էր հունվարի 4-ին, РИА Новости-ին հայտնել է որոնողական աշխատանքներին մասնակցած ռուս կամավորը։

«Ցավոք, Նադեժդան մահացել է, ես տեսա նրա մարմինը։ Ամենայն հավանականությամբ, նա մահացել է նույն օրը՝ նա ընկել է ժայռից», - ասել է գործակալության զրուցակիցը:

Անթալիայում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը հաստատել է կնոջ մահը, այս մասին դիվանագետներին հայտնել է Կեմերի ոստիկանության ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ դիակը հայտնաբերվել է քաղաքի անտառային տարածքում։

Այժմ թուրքական ոստիկանությունը պարզում է ռուս կնոջ մահվան հանգամանքները եւ քննչական միջոցառումներ է իրականացնում։

Քառասունամյա Յարիգինան Թուրքիա է ժամանել դեկտեմբերի 30-ին, իսկ հունվարի 8-ին զբոսաշրջային ճամփորդությունն ավարտելուց հետո չի ներկայացել Մոսկվա վերադարձի չվերթին։ ՌԴ գլխավոր հյուպատոսության տվյալներով՝ հունվարի 4-ին նա գնացել է զբոսնելու և հյուրանոց չի վերադարձել։ Այդ ժամանակվանից նա հարազատների հետ կապի դուրս չի եկել, հեռախոսն անհասանելի է եղել։

Նախօրեին թուրք փրկարարները նրա բջջային հեռախոսը հայտնաբերել էին Կալիս լեռան վրա։