Սյունիքի մարզպետարանից հայտնում են․
Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը Սյունիքի մարզային փրկարարական վարչության ղեկավարի հետ այսօր այցելել է Կապան-Տաթև ճանապարհի Աղվանիի հատվածում տեղադրված տաքացման կետ ու հետեւել փրկարարների աշխատանքին։
Նշենք, որ շուրջօրյա հերթապահությամբ ԱԻՆ-ի մարզային աշխատակիցներն օգնություն են ցուցաբերում ճանապարհին խցանված կամ ոչ սարքին վիճակում հայտնված մեքենաներին, դուրս բերում դրանք, իսկ ուղեւորները տեղափոխվում են տաքացման կետ ու ստանում համապատասխան օգնություն, տաք հեղուկ՝ մինչ ճամփան շարունակելը։
Այսօր եւս փրկարարները մեքենաներ են տեղափոխել ու խափանված ավտոմեքենա նորոգել։