
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը հույս է հայտնել, որ Ադրբեջանում «մնացած մյուս բոլոր ձերբակալվածները ևս շուտով տուն կվերադառնան»։
Այդ մասին Փրայսը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Մենք ողջունում ենք հայ ռազմագերիների հայրենադարձման մասին լուրը, ինչը դրական իրադարձություն է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի համար։ Հուսով ենք, որ մյուս բոլոր ձերբակալվածները ևս շուտ տուն կվերադառնան, իսկ Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման և առկա տարաձայնությունների կարգավորման ուղղությամբ»,-ասվում է գրառման մեջ։