Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզան առաջին անգամ այցով ժամանել է Կիեւ, հայտնում է Expresso թերթը:
Այցի գլխավոր նպատակը օգոստոսի 24-ին Ուկրաինայի Անկախության օրվա տոնակատարություններին մասնակցելն է: Պորտուգալացի առաջնորդը կմասնակցի նաեւ «Ղրիմի հարթակ» գագաթնաժողովին:
«Մենք ցույց ենք տալիս մեր համերաշխությունը բոլոր ոլորտներում։ Եվ այն ամենը, ինչ այս պահին սկզբունքային է Ուկրաինայի համար, սկզբունքային է նաեւ Պորտուգալիայի համար»,-ասել է նա։
Նրա այցն Ուկրաինա անակնկալ էր եւ մինչեւ վերջերս գաղտնի էր պահվում։