Փորձում են բնակչությանը հիպնոսի ենթարկելով՝ շ...

«Կանաչների միության» նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանն մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնում է Ամուլսարի շուրջ վերջին զարգացումների մասին: Սանասարյանը նշում է այն վտանգները, որոնք կարող են առաջանալ հանքի շահագործման դեպքում: Փորձագետի խոսքով՝ հանրության շրջանում փոևձում են տարածել սխալ պատկերացումներ:

«Այն, որ Որոտանի, Արփայի, Սևանի վրա ազդեղություն չի լինելու, սա գալիս է մի ոլորտ, երբ փորձում են բնակչությանը հիպնոսի ենթարկելով՝ շեղել իրական փաստերից, կեղծիքը տալով՝ նրանց մոտ ստեղծել ընկալում»,-պնդում է բնապահպանը: 

Վերջինս նաև նշում է, որ տեղեկություններ ունի, թե Վայքի, Եղեգնաձորի, Ջերմուկի տարածքներում ոստիկանական մեծ ուժեր կան, օր օրի ավելանում են, բնակարաններ են վարձել, զորանոցներում են մնում, քնում են ավտոբուսներում.«Ուշագրավ էր ոստիկանապետ Օսիպյանի այն հայտարարությունը, որ բոլոր այն ոստիկանները, որոնք անհրաժեշտության դեպքում ուժ չեն գործադրի, իրենք և իրենց վերադասները կպատժվեն: Ես հուսով եմ՝ ոստիկանությունը հակաժողովրդական չի գործի»: 

«Կանաչների միության» նախագահը նաև հետևյալ կարծիքն է հայտնում.«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը, ես կարող եմ ասել, որ երևի իր կյանքի նպատակը Ամուլսարի շահագործումը պետք է համարվի»: