
2021 թվականին իրենք մարդկանց խոստացել են արցախահայերի իրավունքների պաշտպանություն, հայկական տարածքների դեօկուպացիա, ընտրվել են ամբողջությամբ այլ ծրագրով․ ո՛չ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մանդատ են ունեցել, ո՛չ էլ Հայաստանի տարածքներն Ադրբեջանին հանձնելու։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Աշխարհում միայն նիկոլական իշխանությունը կարա ասի, որ Արցախը հանձնեցինք, էսքան զոհ ունեցանք, պարտվեցինք, բայց Հայաստանը դարձավ ավելի ինքնիշխան։ Սեպտեմբերի 19-ի Արցախի հայաթափման պատասխանատուն անձամբ Նիկոլ Փաշինյանն է։ Փաշինյանը մինչև հիմա լեգիտիմացնում է Ալիևի գործողությունններն ու փորձում է լվանալ նրա արյունոտ ձեռքերը»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։