Փորձ է արվում Մոլդովան դարձնել ՆԱՏՕ-ի մաս և Կ...

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է սեպտեմբերի 29-ին Մոլդովայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրության արդյունքները, որոնց համաձայն՝ իշխող եվրոպամետ «Գործողության և համերաշխության կուսակցությունը» ստացել է ձայների 50,2 տոկոսը, իսկ ռուսամետ «Հայրենասիրական դաշինքի» օգտին քվեարկել է ընտրողների 24,2 տոկոսը: Նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ Մոսկվային չի հաջողվել ազդել ընտրությունների ելքի վրա:

Մարիա Զախարովան կարծիք է հայտնել, որ փորձ է արվում Մոլդովան դարձնել ՆԱՏՕ-ի մաս և Կիևին աջակցության լոգիստիկ բազա: Նրա խոսքով՝ այդ քաղաքականությունը փակուղի է տանում։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեղադրել է Քիշնևին՝ սեփական ժողովրդի ձայնը իբր չլսելու և ընդդիմության վրա ճնշում գործադրելու համար:

Սերգեյ Լավրովն էլ կարծիք է հայտնել, թե Մոլդովայում խորհրդարանական ընտրության արդյունքները կեղծված են: Նա մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանում մոլդովացիների համար ընդամենը 2 ընտրատեղամաս է բացվել: