Փորձ է արվում լարվածության մի մասը Հայաստանից...

«Հայաստանում ներքաղաքական կյանքում ընթացող պրոցեսները չգիտեմ՝  իրակա՞ն, թե՞ միֆական «թեժ» աշնան ուղղությամբ են գնում: Ընդդիմությունը թեժ աշուն է հայտարարել, իշխանությունն էլ փորձում է դա թույլ չտալ»,- «Արցախի անկախության հռչակման 28 ամյակը և հայաստանյան ներքաղաքական զարգազումները» թեմայով քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

«Ինչու հենց այս աշնանը պետք է թեժ լինի՝ այնքան էլ ակնհայտ չէ: Միգուցե լինեն բյուրեղացման կենտրոններ, բայց իշխանությւնը փորձում է այդ կենտրոնները վերացենել: Դրա ձևերից մեկն այն է, որ փորձ է արվում հանրային օրակարգից հանել այն թեմաները, որոնք հասարկության համար կարող են այսօր կարևոր դառնալ: Տեսանք՝  իշխանությունը հրաժարվեց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից, կարծում եմ՝  Ամուլսարի հարցում էլ լրջագույն ետ քայլ է արվել»,- ասաց Ենոքյանը: 

Նա կատեց՝  բացի նեգատիվ քայլերից տեսնում ենք նաև հասարակությանը իր կողմը գրավող քայլեր, օրինակ Նիկոլ Փաշինյանի պարբերաբար արվող ֆեյսբուքյան գրառումները: 

Արցախի հարցին նադրադառնալիս քաղաքագետի կարծիք հայտնեց, որ փորձ է արվում լարվածության մի մասը Հայաստանից հանել, տեղափոխել Արցախ.

«Տեսանք, որ դրամաշնորհներ հատկացվեցին Արցախում ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու համար, ինչը մեր պատմության մեջ առաջին անգամ էր: Երբեք ՀՀ-ն կասկածի տակ չի առել Արցախում անցկացված ընտրությունները, իսկ հիմա փորձում է լծակներն օգտագործել տեղի ընտրությունները դիտարկելու համար»,- ասաց Աղասի Ենոքյանը: