Պոլսո Հայոց պատրիարքը ուղերձ է հղել ապրիլի 24...

Պոլսո Հայոց պատրիարք, արք. Սահակ Մաշալյանը ապրիլի 24—ի հետ կապված ուղերձում շեշտել է, որ Մեծ Եղեռնի հետեւանքով հայերի գեների մեջ անցած, սերնդեսերունդ փոխանցվող  ցավը պատճառ է դարձել  ցասման եւ արդարության պահանջի՝ վերածվելով գրեթե ազգային բնավորության գծի։

Իր ուղերձով Պոլսո Հայոց պատրիարքը նշել է, որ աղոթում են  նահատակված եւ արդեն սրբադասված հայերի հոգիների համար։  «Անցյալը պետք է հիշենք եւ հիշեցնենք։  Ապրիլի 24—ը հիշեցնելու ենք, որ նման անմարդկային դեպքեր այլեւս չկրկնվեն»,–նշել է Պոլսո Հայոց պատրիարքը։