Politico. Մի քանի երկրների ղեկավարներ փետրվար...

Մի շարք երկրների ղեկավարներ և եվրոպացի քաղաքական գործիչներ փետրվարի 24-ին կայցելեն Կիև՝ քննարկելու անվտանգության երաշխիքները և աջակցություն հայտնելու Վլադիմիր Զելենսկուն։ Այս մասին հայտնում է Politico եվրոպական հրատարակությունը։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն արդեն հայտարարել են այցի մասին: Ըստ Politico-ի՝ «Լատվիայից, Լիտվայից, Մալթայից և Կանադայից առաջնորդները կմիանան կա՛մ անձամբ, կա՛մ առցանց»: Նախատեսում է, որ կմասնակցի նաև Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:

Հրատարակությունը հայտնում է, որ Խորվաթիան, Դանիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Լեհաստանը, Էստոնիան, Շվեդիան, Բելգիան, Իռլանդիան, Նիդերլանդները և Գերմանիան չեն պատասխանել հանդիպմանը իրենց քաղաքական գործիչների հնարավոր մասնակցության մասին խնդրանքին։ Չեխիան հայտարարել է, որ իր ղեկավարը չի մասնակցելու։