Փոխքաղաքապետը 10 հազար դոլար արժեցող բաճկո՞ն...

Իրենց ընդդիմադիր տարիներին փաբերում պարտքով գարեջուր խմող ՔՊ-ականները իշխանության գալուց հետո հարստացել են, տներ են ձեռք բերում, թանկարժեք մեքենաներ վարում։ Արժեքային համակարգով այս մարդիկ ոչնչով չեն տարբերվում իրենց կողմից իբր մերժված նախորդներից։ Այս մարդկանց երազանքը, կարծես, մեկն էր՝ գալ իշխանության և ՀՀԿ-ի փոխարեն իրենք վայելեն իշխանական հաճույքները։

Օրերս օգտատերերից մեկը նկատել էր, որ Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը կրում է «Zilli» բրենդի կոկորդիլոսի կաշվից կարված բաճկոն, որի արժեքը տատանվում է 10–12 հազար դոլարի սահմաններում։ Արմեն Փամբուխչյանի հետ փորձեցինք կապ հաստատել՝ պարզելու, արդյոք բաճկոնը օրիգինա՞լ է, թե այն գնել է օրինակ «Փեթակ»-ից, բայց վրան «Zilli» բրենդի լոգոն է։

Առաջին դեպքում հարց է, թե որտեղից փոխքաղաքապետին առնվազն 10 հազար դոլար արժեցող բաճկոն։ Երկրորդ դեպքում հարց կարող է առաջանալ՝ ինչո՞ւ է պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձը կեղծված բրենդ կրում։ Չէ՞ որ բրենդների կեղծումը օրենքի խախտում է։ Մեր կապ հաստատելու փորձերն ապարդյուն անցան։