PKK-ն ստանձնել է Անկարայում տեղի ունեցած ահաբ...

Թուրքիայում արգելված և ահաբեկչական ճանաչված Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) ստանձնել է հոկտեմբերի 23-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում է Sözcü հեռուստաալիքը՝ հղում անելով PKK-ի հայտարարությանը։

Նշվել է, որ հարձակումն իրականացրել են այսպես կոչված «Անմահ գումարտակի» զինյալները, որը համարվում է PKK-ի ռազմական թեւը։ Ենթադրվում է նաև, որ ահաբեկչությունը վաղուց էր ծրագրված և կապված չէ Թուրքիայի ներքաղաքական իրադարձությունների, մասնավորապես քրդական հարցի լուծման իշխանությունների նախաձեռնությունների հետ։