Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում կառավարության տեսանյութում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը խոսում է տնտեսության մասին։ Փաշինյանը նաև գրառում է արել․
«Պիտի բոլորով աշխատենք, որ 2020 թվականին ապահովենք գոնե 8-9 տոկոս տնտեսական աճ, ներառյալ՝ գյուղատնտեսությունը դուրս բերելով ռեցեսիոն փուլից:
Դրա համար բոլոր նախադրյալները առկա են: Իսկ 2019 թվականի տնտեսական արդյունքները գնահատում եմ փայլուն»: