Փհենյանում տեղի է ունեցել Բելառուսի նախագահ Ա...

Փհենյանում տեղի է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո նա ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ միասին այցելել է «Ազատագրում» հուշահամալիր։ Այս մասին հաղորդում է ԲելՏԱ լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ Լուկաշենկոյի այցի նպատակն է ամրապնդել երկու երկրների հարաբերությունների իրավական հիմքերը և նպաստել փոխգործակցության խորացմանը։

Բելառուսի արտգործնախարար Մաքսիմ Ռիժենկովի խոսքով՝ Լուկաշենկոյի այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել բարեկամության և համագործակցության մասին շուրջ 10 համաձայնագիր։

Երկու ղեկավարների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2025 թ. սեպտեմբերին Պեկինում։