Փհենյանն ունի բարձր հարստացված ուրանի մինչև 2000 կգ պաշարներ:
Այդ մասին սեպտեմբերի 25-ին հայտարարել է երկու Կորեաների միավորման գործերի հարավկորեացի նախարար Չոն Դոն Յոնը։
«Սա պետք է անհապաղ դադարեցնել։ Նույնիսկ հենց այս պահին Հյուսիսային Կորեայի չորս շրջաններում ուրանի ցենտրիֆուգներ են աշխատում միջուկային նյութեր կուտակելու համար», - մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նախարարը։
Նա պարզաբանել է, որ ուրանի պաշարների վերաբերյալ տվյալները հիմնվում են հետախուզական տեղեկատվության վրա։
Դրա հետ մեկտեղ միավորման գործերի նախարարն այն կարծիքն է հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների վերսկսումը կարող է բեկում» լինել երկրի՝ փակուղի մտած միջուկազերծմանն ուղղված ջանքերում։
Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ Փհենյանը բաց է ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար, եթե Վաշինգտոնը հրաժարվի Հյուսիսային Կորեայի միջուկազերծման իր պահանջից։
Հյուսիսկորեացի առաջնորդն ընդգծել է, որ Փհենյանը պատրաստ չէ միջուկային զենքից հրաժարվել որևէ պարագայում և հիշեցրել է, որ ԿԺԴՀ-ի անշրջելի կարգավիճակը՝ որպես միջուկային տերություն, ամրագրված է սահմանադրությամբ։



