Փեզեշքիանը կարող է միջնորդ հանդիսանալ Ադրբեջա...

Թեհրանը ողջունում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնությունը. այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Բաքվում Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնում կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն:

Վերջինիս խոսքով՝  Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարող է միջնորդ հանդիսանալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում:

«Կարծում եմ, որ այս հարցը նույնպես կարտացոլվի երկու երկրների ամենօրյա շփումներում»,- հավելել է նա։