Պետությունը կփոխհատուցի սպանդանոցում կենդանին...

Պետությունը 10 հազար դրամ կփոխհատուցի սպանդանոցում խոշոր եղջերավոր անասուններին մորթելու ծախսերի համար։ Այս մասին մայիսի 8-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։Նա պարզաբանել է, որ այս ծառայության գինը տատանվում է 8 հազարից 13 հազար դրամի սահմաններում։ Պապոյանն ասել է, որ վաղը նախատեսում է այցելել Արտաշատի կարկուտից տուժած գյուղեր։ «Ամենամեծ վնասը հասցվել է ելակի եւ բանջարաբոստանային կուլտուրաներին, համեմատաբար ավելի քիչ վնաս է հասցվել պտղատուներին»,- ընդգծել է նախարարը։ Նա ավելացրել է, որ վնասի չափը կհաշվարկվի, որից հետո լուծումներ կգտնվեն։