Փետրվարի 10-ին ժամը 14:00-ին՝ հավաք Հայաստանո...

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Դավիթ Արղամանյանը որոշեց դատավոր Բախշիյանին երկու ամսով կալանավորել…

Հայաստանյան իշխանություններին այլևս հարցեր չունեմ։ Ամեն ինչ պարզ է։

Սակայն հարցեր ունեմ և ասելիք ունեմ Հայաստանում «ժողովրդավարության առաջընթաց» արձանագրողներին։ Այդ նպատակով հինգշաբթի օրը՝ փետրվարի 10-ին ժամը 14:00-ին, ես հայտարարում եմ հավաք Հայաստանում Եվրոպական Միության ներկայացուցչության առջև։ Այդ մարդիկ պետք է պատասխանատվություն ստանձնեն իրենց գնահատականների համար»։