Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում սեպտեմբերի 8-ին ձերբակալվել են Գեղարքունիքի մարզի մի շարք դպրոցների տնօրեններ, նաև՝ մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետը։
այս մասին տեղեկացրեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Կառույցից մանրամասնեցին, որ վերոնշյալ վարչության պետը մեղադրվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու համար:



