ԱՄՆ-ի վերադարձը Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին ճապոնացի պաշտոնակից Տոսիմիցու Մոտեգիի հետ հեռախոսազրույցի ընթացքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Լուծումը պարզ է: Ամերիկյան կողմի վերադարձը իր պարտավորությունների կատարմանը և Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի տակ դրված ստորագրության հարգմանը պայմաններ կստեղծի նորմալ իրավիճակին վերադառնալու համար»,- նրա խոսքերը մեջբերում է Իրանի ԱԳՆ-ն:
Արաղչին Մոտեգիին պատմել է նաև Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի և Օմանի միջև բանակցությունների վերջին փուլերի մասին և հայտնել նեղուցով նավերի անցման ժամանակավոր երթուղու որոշման շուրջ խորհրդակցություններում արձանագրված զգալի հաջողությունների մասին:



